Չինաստանն ազդարարել Է նոր ածխաջրածնային հեղափոխության սկիզբը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինացի նավթագործներն աշխարհում առաջինն են «այրելի սառույց»՝ բնական գազի հիդրատ արդյունահանել Հարավչինական ծովի հատակից: Մայիսի 18-ին այս մասին հաղորդել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հողային եւ բնական պաշարների նախարարությունը:
«Դա նույնքան խոշոր իրադարձություն կլինի, որքան ԱՄՆ-ում տեղի ունեցած թերթաքարային հեղափոխությունը: Արդյունքում ապագայում Էներգիայի օգտագործման մեթոդները կկերպափոխվեն»,- հայտարարել Է նախարարության Երկրաբանական հետազոտությունների վարչության պետի տեղակալ Լի Ցզինֆան:
Նմուշները հանել են ավելի քան 1,2 կիլոմետր խորությունից, իսկ 200-մետրանոց ստորջրյա հորատանցքը գտնվել Է Հոնկոնգից 285 կիլոմետր հարավ - արեւելք ընկած շրջանում: Ընդամենն աշխատանքի ութ օրվա ընթացքում արդյունահանվել Է 120 խորանարդ մետր «այրելի սառույց», դրանում մեթանի պարունակությունը կազմում Է 99,5 տոկոս:
Հիդրատի մեկ խորանարդ մետրը համարժեք Է 160 խորանարդ մետր բնական գազին գազակերպ վիճակում (100 լիտր գազով ավտոմոբիլը կարող Է անցնել 300 կիլոմետր, մինչդեռ 100 լիտր «այրելի սառույցով»՝ 50 հազար կիլոմետր):
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



