Վաշինգտոնում ձերբակալվել Է Սպիտակ տուն ներխուժել փորձող անձը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են այն մարդուն, որը մայիսի 16-ի երեկոյան փորձել Է ներխուժել Սպիտակ տուն: Այս մասին հաղորդվում Է գերատեսչության Twitter- օգտահաշվում:
«Գաղտնի ծառայությունն արձագանքում Է այն մարդու հետ կապված իրադրությանը, որը Փենսիլվանիա-ավենյուում հյուսիսային ցանկապատի մոտ թռել-անցել Է հեծանվային կանգնակի վրայով: Կասկածյալը կալանքի տակ Է վերցվել»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Անհայտ անձը հեծանվային կանգնակի վրայով թռել-անցել Է Սպիտակ տան հյուսիսային ցանկապատի մոտ, որտեղ աշխատում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Reuters գործակալությունը հայտնել Է, որ իրավախախտի պատճառով պետության ղեկավարի պաշտոնական նստավայրը ժամանակավորապես շրջափակվել Է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



