Վաշինգտոնում ձերբակալվել Է Սպիտակ տուն ներխուժել փորձող անձը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են այն մարդուն, որը մայիսի 16-ի երեկոյան փորձել Է ներխուժել Սպիտակ տուն: Այս մասին հաղորդվում Է գերատեսչության Twitter- օգտահաշվում:
«Գաղտնի ծառայությունն արձագանքում Է այն մարդու հետ կապված իրադրությանը, որը Փենսիլվանիա-ավենյուում հյուսիսային ցանկապատի մոտ թռել-անցել Է հեծանվային կանգնակի վրայով: Կասկածյալը կալանքի տակ Է վերցվել»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Անհայտ անձը հեծանվային կանգնակի վրայով թռել-անցել Է Սպիտակ տան հյուսիսային ցանկապատի մոտ, որտեղ աշխատում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Reuters գործակալությունը հայտնել Է, որ իրավախախտի պատճառով պետության ղեկավարի պաշտոնական նստավայրը ժամանակավորապես շրջափակվել Է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



