Վաշինգտոնում ձերբակալվել Է Սպիտակ տուն ներխուժել փորձող անձը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են այն մարդուն, որը մայիսի 16-ի երեկոյան փորձել Է ներխուժել Սպիտակ տուն: Այս մասին հաղորդվում Է գերատեսչության Twitter- օգտահաշվում:
«Գաղտնի ծառայությունն արձագանքում Է այն մարդու հետ կապված իրադրությանը, որը Փենսիլվանիա-ավենյուում հյուսիսային ցանկապատի մոտ թռել-անցել Է հեծանվային կանգնակի վրայով: Կասկածյալը կալանքի տակ Է վերցվել»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Անհայտ անձը հեծանվային կանգնակի վրայով թռել-անցել Է Սպիտակ տան հյուսիսային ցանկապատի մոտ, որտեղ աշխատում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Reuters գործակալությունը հայտնել Է, որ իրավախախտի պատճառով պետության ղեկավարի պաշտոնական նստավայրը ժամանակավորապես շրջափակվել Է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



