«Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը փորձարկումների Է դուրս եկել Ճապոնիայի ափերի մոտ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավակիրը մայիսի 16-ին Յոկոսուկա ռազմածովային բազայից երկարատեւ ծովային փորձարկումների Է դուրս եկել Ճապոնիայի շուրջն ընկած ջրատարածքում: Այդ մասին հայտնել Է Կիոդո գործակալությունը:
«Ռոնալդ Ռեյգանը» Ճապոնիայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Հինգերորդ հարվածային խմբի հրամանատարական նավն Է եւ տեղաբաշխված Է Յոկոսուկայի ռազմակայանում: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այն կարող Է փոխադրել 80 մարտական ինքնաթիռ եւ անձակազմի մինչեւ 5,5 հազար անդամների:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չան Ուկը մայիսի 16-ին հայտնել Է, որ ռազմածովային ուժերի նավերի ամերիկյան հարվածային խմբավորումը՝ Carl Vinson ավիակրի գլխավորությամբ, Կորեայի ափերի մոտ կմնա անորոշ ժամկետով:
«Ավիակիրների խմբավորումը շարունակում Է հարավկորեական կողմի հետ անցկացնել համատեղ զինավարժանքներ, որոնց ավարտի ժամկետը մնում Է բաց»,- ընդգծել Է նա: Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, Carl Vinson-ը եւ օժանդակ նավերը Կորեական թերակղզու շրջան են ժամանել մեկ ամիս առաջ՝ դաշնակիցների հետ զորավարժություններ անցկացնելու եւ ԿԺԴՀ-ի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



