«Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը փորձարկումների Է դուրս եկել Ճապոնիայի ափերի մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավակիրը մայիսի 16-ին Յոկոսուկա ռազմածովային բազայից երկարատեւ ծովային փորձարկումների Է դուրս եկել Ճապոնիայի շուրջն ընկած ջրատարածքում: Այդ մասին հայտնել Է Կիոդո գործակալությունը:
«Ռոնալդ Ռեյգանը» Ճապոնիայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Հինգերորդ հարվածային խմբի հրամանատարական նավն Է եւ տեղաբաշխված Է Յոկոսուկայի ռազմակայանում: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այն կարող Է փոխադրել 80 մարտական ինքնաթիռ եւ անձակազմի մինչեւ 5,5 հազար անդամների:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չան Ուկը մայիսի 16-ին հայտնել Է, որ ռազմածովային ուժերի նավերի ամերիկյան հարվածային խմբավորումը՝ Carl Vinson ավիակրի գլխավորությամբ, Կորեայի ափերի մոտ կմնա անորոշ ժամկետով:
«Ավիակիրների խմբավորումը շարունակում Է հարավկորեական կողմի հետ անցկացնել համատեղ զինավարժանքներ, որոնց ավարտի ժամկետը մնում Է բաց»,- ընդգծել Է նա: Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, Carl Vinson-ը եւ օժանդակ նավերը Կորեական թերակղզու շրջան են ժամանել մեկ ամիս առաջ՝ դաշնակիցների հետ զորավարժություններ անցկացնելու եւ ԿԺԴՀ-ի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



