«Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը փորձարկումների Է դուրս եկել Ճապոնիայի ափերի մոտ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավակիրը մայիսի 16-ին Յոկոսուկա ռազմածովային բազայից երկարատեւ ծովային փորձարկումների Է դուրս եկել Ճապոնիայի շուրջն ընկած ջրատարածքում: Այդ մասին հայտնել Է Կիոդո գործակալությունը:
«Ռոնալդ Ռեյգանը» Ճապոնիայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Հինգերորդ հարվածային խմբի հրամանատարական նավն Է եւ տեղաբաշխված Է Յոկոսուկայի ռազմակայանում: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այն կարող Է փոխադրել 80 մարտական ինքնաթիռ եւ անձակազմի մինչեւ 5,5 հազար անդամների:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չան Ուկը մայիսի 16-ին հայտնել Է, որ ռազմածովային ուժերի նավերի ամերիկյան հարվածային խմբավորումը՝ Carl Vinson ավիակրի գլխավորությամբ, Կորեայի ափերի մոտ կմնա անորոշ ժամկետով:
«Ավիակիրների խմբավորումը շարունակում Է հարավկորեական կողմի հետ անցկացնել համատեղ զինավարժանքներ, որոնց ավարտի ժամկետը մնում Է բաց»,- ընդգծել Է նա: Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, Carl Vinson-ը եւ օժանդակ նավերը Կորեական թերակղզու շրջան են ժամանել մեկ ամիս առաջ՝ դաշնակիցների հետ զորավարժություններ անցկացնելու եւ ԿԺԴՀ-ի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



