Նոր «Միսս ԱՄՆ» Է դարձել միջուկային կարգավորման հարցերի փորձագետ Քարա Մաքքալոուն
МЕЖДУНАРОДНОЕՆոր «Միսս ԱՄՆ» Է դարձել Կոլումբիայի օկրուգից միջուկային քիմիայի մասնագետ 25-ամյա Քարա Մաքքալոուն: Այդ մասին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովի աշխատակցուհին առաջ Է անցել իր մերձավոր մրցակիցներից՝ Նյու Ջերսիից ուսանողուհի Չավի Վերգից եւ Մինեսոթայի նահանգի ներկայացուցչուհուց՝ Մերեդիթ Գուուլդ-ից, եւ Լաս Վեգասի արարողության ընթացքում նվաճել «Միսս ԱՄՆ»-ի թագը:
Քարա Մաքքալոուն ծնվել Է Իտալիայի Նեապոլ քաղաքում, այնուհետեւ մեկնել Է ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգ: Նրա խոսքով՝ ինքը կցանկանար երեխաներին ոգեշնչել՝ կարիերա անել գիտության, տեխնոլոգիաների եւ մաթեմատիկայի բնագավառում:
Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել մայիսի 14-ին Լոս Անջելեսում: «Միսս ԱՄՆ» տիտղոսի համար պայքարում Էին 51 նահանգների ներկայացուցչուհիներ:
Շոուի հրավիրված հյուրերն են դարձել ամբողջ աշխարհում հայտնի Cirque du Soleil-ի արտիստները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



