Նոր «Միսս ԱՄՆ» Է դարձել միջուկային կարգավորման հարցերի փորձագետ Քարա Մաքքալոուն
INTERNATIONAL NEWSՆոր «Միսս ԱՄՆ» Է դարձել Կոլումբիայի օկրուգից միջուկային քիմիայի մասնագետ 25-ամյա Քարա Մաքքալոուն: Այդ մասին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովի աշխատակցուհին առաջ Է անցել իր մերձավոր մրցակիցներից՝ Նյու Ջերսիից ուսանողուհի Չավի Վերգից եւ Մինեսոթայի նահանգի ներկայացուցչուհուց՝ Մերեդիթ Գուուլդ-ից, եւ Լաս Վեգասի արարողության ընթացքում նվաճել «Միսս ԱՄՆ»-ի թագը:
Քարա Մաքքալոուն ծնվել Է Իտալիայի Նեապոլ քաղաքում, այնուհետեւ մեկնել Է ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգ: Նրա խոսքով՝ ինքը կցանկանար երեխաներին ոգեշնչել՝ կարիերա անել գիտության, տեխնոլոգիաների եւ մաթեմատիկայի բնագավառում:
Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել մայիսի 14-ին Լոս Անջելեսում: «Միսս ԱՄՆ» տիտղոսի համար պայքարում Էին 51 նահանգների ներկայացուցչուհիներ:
Շոուի հրավիրված հյուրերն են դարձել ամբողջ աշխարհում հայտնի Cirque du Soleil-ի արտիստները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



