Նոր «Միսս ԱՄՆ» Է դարձել միջուկային կարգավորման հարցերի փորձագետ Քարա Մաքքալոուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոր «Միսս ԱՄՆ» Է դարձել Կոլումբիայի օկրուգից միջուկային քիմիայի մասնագետ 25-ամյա Քարա Մաքքալոուն: Այդ մասին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովի աշխատակցուհին առաջ Է անցել իր մերձավոր մրցակիցներից՝ Նյու Ջերսիից ուսանողուհի Չավի Վերգից եւ Մինեսոթայի նահանգի ներկայացուցչուհուց՝ Մերեդիթ Գուուլդ-ից, եւ Լաս Վեգասի արարողության ընթացքում նվաճել «Միսս ԱՄՆ»-ի թագը:
Քարա Մաքքալոուն ծնվել Է Իտալիայի Նեապոլ քաղաքում, այնուհետեւ մեկնել Է ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգ: Նրա խոսքով՝ ինքը կցանկանար երեխաներին ոգեշնչել՝ կարիերա անել գիտության, տեխնոլոգիաների եւ մաթեմատիկայի բնագավառում:
Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել մայիսի 14-ին Լոս Անջելեսում: «Միսս ԱՄՆ» տիտղոսի համար պայքարում Էին 51 նահանգների ներկայացուցչուհիներ:
Շոուի հրավիրված հյուրերն են դարձել ամբողջ աշխարհում հայտնի Cirque du Soleil-ի արտիստները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



