Բիրմինգհեմում գողացել են Հարի Փոթերի մասին գրքերի ձեռագիր նախապատմությունը, որը գրված Էր բացիկի վրա
МЕЖДУНАРОДНОЕԲիրմինգհեմում գողացել են պատանի կախարդ Հարի Փոթերի մասին գրքերի նախապատմությունը, որն իր ձեռքով բացիկի վրա գրել Է բրիտանացի հանրահայտ գրող Ջոան Ռոուլինգը: Այդ մասին հայտնել Է Արեւմտյան Միդլենդսի կոմսության ոստիկանությունը:
«Միայն նրանք կգնեն այդ բացառիկ ձեռագիրը, ովքեր Հարի Փոթերի իսկական երկրպագուներն են: Մենք խնդրանքով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կտեսնեն կամ ում կառաջարկեն նշված բացիկը, այդ մասին հայտնել ոստիկանությանը»,-բնակչությանը դիմել Է քոնսթեբլ Պոլ Ջոնսին:
Փոթերի մասին իր գրքերի յուրօրինակ պրիկվելը Ռոուլինգը սեղմ ձեռագրով գրել Է A5 (15 х 21 սմ) ձեւաչափով բացիկի երկու կողմերի վրա: 800 բառից բաղկացած շարադրանքում ներկայացվում Է այն երեք տարիների պատմությունը, որոնք նախորդում են Հարիի ծնվելուն:
Քննիչների տեղեկատվության համաձայն՝ 2008 թվականին այս ձեռագիրը 25 հազար եվրոյով (ավելի քան 32 հազար դոլար) վաճառվել Էր բարեգործական աճուրդում: Ենթադրվում Է, որ այն տիրոջից գողացել են այս տարվա ապրիլի 13-ից 24-ն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



