Բիրմինգհեմում գողացել են Հարի Փոթերի մասին գրքերի ձեռագիր նախապատմությունը, որը գրված Էր բացիկի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲիրմինգհեմում գողացել են պատանի կախարդ Հարի Փոթերի մասին գրքերի նախապատմությունը, որն իր ձեռքով բացիկի վրա գրել Է բրիտանացի հանրահայտ գրող Ջոան Ռոուլինգը: Այդ մասին հայտնել Է Արեւմտյան Միդլենդսի կոմսության ոստիկանությունը:
«Միայն նրանք կգնեն այդ բացառիկ ձեռագիրը, ովքեր Հարի Փոթերի իսկական երկրպագուներն են: Մենք խնդրանքով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կտեսնեն կամ ում կառաջարկեն նշված բացիկը, այդ մասին հայտնել ոստիկանությանը»,-բնակչությանը դիմել Է քոնսթեբլ Պոլ Ջոնսին:
Փոթերի մասին իր գրքերի յուրօրինակ պրիկվելը Ռոուլինգը սեղմ ձեռագրով գրել Է A5 (15 х 21 սմ) ձեւաչափով բացիկի երկու կողմերի վրա: 800 բառից բաղկացած շարադրանքում ներկայացվում Է այն երեք տարիների պատմությունը, որոնք նախորդում են Հարիի ծնվելուն:
Քննիչների տեղեկատվության համաձայն՝ 2008 թվականին այս ձեռագիրը 25 հազար եվրոյով (ավելի քան 32 հազար դոլար) վաճառվել Էր բարեգործական աճուրդում: Ենթադրվում Է, որ այն տիրոջից գողացել են այս տարվա ապրիլի 13-ից 24-ն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով



