Բիրմինգհեմում գողացել են Հարի Փոթերի մասին գրքերի ձեռագիր նախապատմությունը, որը գրված Էր բացիկի վրա
INTERNATIONAL NEWSԲիրմինգհեմում գողացել են պատանի կախարդ Հարի Փոթերի մասին գրքերի նախապատմությունը, որն իր ձեռքով բացիկի վրա գրել Է բրիտանացի հանրահայտ գրող Ջոան Ռոուլինգը: Այդ մասին հայտնել Է Արեւմտյան Միդլենդսի կոմսության ոստիկանությունը:
«Միայն նրանք կգնեն այդ բացառիկ ձեռագիրը, ովքեր Հարի Փոթերի իսկական երկրպագուներն են: Մենք խնդրանքով դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կտեսնեն կամ ում կառաջարկեն նշված բացիկը, այդ մասին հայտնել ոստիկանությանը»,-բնակչությանը դիմել Է քոնսթեբլ Պոլ Ջոնսին:
Փոթերի մասին իր գրքերի յուրօրինակ պրիկվելը Ռոուլինգը սեղմ ձեռագրով գրել Է A5 (15 х 21 սմ) ձեւաչափով բացիկի երկու կողմերի վրա: 800 բառից բաղկացած շարադրանքում ներկայացվում Է այն երեք տարիների պատմությունը, որոնք նախորդում են Հարիի ծնվելուն:
Քննիչների տեղեկատվության համաձայն՝ 2008 թվականին այս ձեռագիրը 25 հազար եվրոյով (ավելի քան 32 հազար դոլար) վաճառվել Էր բարեգործական աճուրդում: Ենթադրվում Է, որ այն տիրոջից գողացել են այս տարվա ապրիլի 13-ից 24-ն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



