«Եվրատեսիլ»-ի մասնակիցն ամուսնության առաջարկություն Է ստացել ուղիղ եթերում
ЛАЙФԿիեւում Մակեդոնիայից «Եվրատեսիլ-2017»-ի մասնակից Յանա Բուրչեսկան իր սիրած տղայից ամուսնության առաջարկություն Է ստացել փառատոնի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ: Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստին մրցույթի մամուլի կենտրոնից:
Կիեւում մայիսի 11-ի ուշ երեկոյան տեղի Է ունեցել «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ընթացքում որոշվել Է ֆինալիստների երկրորդ տասնյակը:
Հեռուստադիտողների ձայները հաշվելու ժամանակ ընդմիջմանը հաղորդավարները մոտեցել են այն սեղանին, որի առջեւ նստած Էր Մակեդոնիայի պատվիրակությունը: Խոսք Է խնդրել Ալեքսանդր անունով ներկայացած երիտասարդը: Նա հանել Է մատանիով տուփիկը, ծնկի Է իջել եւ մակեդոնացի երգչուհուն խնդրել Է ամուսնանալ իր հետ, ինչին աղջիկն առանց մտածելու համաձայնել Է:
Կազմակերպիչների տվյալներով՝ դա դարձել Է «Եվրատեսիլ»-ի ուղիղ եթերում ձեռքի եւ սրտի առաջին առաջարկությունը մրցույթի ողջ պատմության ընթացքում:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



