«Եվրատեսիլ»-ի մասնակիցն ամուսնության առաջարկություն Է ստացել ուղիղ եթերում
ԼԱՅՖԿիեւում Մակեդոնիայից «Եվրատեսիլ-2017»-ի մասնակից Յանա Բուրչեսկան իր սիրած տղայից ամուսնության առաջարկություն Է ստացել փառատոնի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ: Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստին մրցույթի մամուլի կենտրոնից:
Կիեւում մայիսի 11-ի ուշ երեկոյան տեղի Է ունեցել «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ընթացքում որոշվել Է ֆինալիստների երկրորդ տասնյակը:
Հեռուստադիտողների ձայները հաշվելու ժամանակ ընդմիջմանը հաղորդավարները մոտեցել են այն սեղանին, որի առջեւ նստած Էր Մակեդոնիայի պատվիրակությունը: Խոսք Է խնդրել Ալեքսանդր անունով ներկայացած երիտասարդը: Նա հանել Է մատանիով տուփիկը, ծնկի Է իջել եւ մակեդոնացի երգչուհուն խնդրել Է ամուսնանալ իր հետ, ինչին աղջիկն առանց մտածելու համաձայնել Է:
Կազմակերպիչների տվյալներով՝ դա դարձել Է «Եվրատեսիլ»-ի ուղիղ եթերում ձեռքի եւ սրտի առաջին առաջարկությունը մրցույթի ողջ պատմության ընթացքում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



