«Եվրատեսիլ»-ի մասնակիցն ամուսնության առաջարկություն Է ստացել ուղիղ եթերում
LIFEԿիեւում Մակեդոնիայից «Եվրատեսիլ-2017»-ի մասնակից Յանա Բուրչեսկան իր սիրած տղայից ամուսնության առաջարկություն Է ստացել փառատոնի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ: Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստին մրցույթի մամուլի կենտրոնից:
Կիեւում մայիսի 11-ի ուշ երեկոյան տեղի Է ունեցել «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ընթացքում որոշվել Է ֆինալիստների երկրորդ տասնյակը:
Հեռուստադիտողների ձայները հաշվելու ժամանակ ընդմիջմանը հաղորդավարները մոտեցել են այն սեղանին, որի առջեւ նստած Էր Մակեդոնիայի պատվիրակությունը: Խոսք Է խնդրել Ալեքսանդր անունով ներկայացած երիտասարդը: Նա հանել Է մատանիով տուփիկը, ծնկի Է իջել եւ մակեդոնացի երգչուհուն խնդրել Է ամուսնանալ իր հետ, ինչին աղջիկն առանց մտածելու համաձայնել Է:
Կազմակերպիչների տվյալներով՝ դա դարձել Է «Եվրատեսիլ»-ի ուղիղ եթերում ձեռքի եւ սրտի առաջին առաջարկությունը մրցույթի ողջ պատմության ընթացքում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



