Թրամփը հանձնարարել Է Սիրիայում զինել քրդական ջոկատները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն Է տվել զենքի մատակարարմանը քուրդ մարտիկներին, որոնք Սիրիայում մարտնչում են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պենտագոնը:
Քրդական խմբավորումները, որոնք մտնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի մեջ, կստանան զենք եւ զինամթերք, որպեսզի օգնեն Ռաքայից դուրս մղելու ԻՊ-ի զինյալներին, որոնք երկուսուկես տարուց ավելի Է, ինչ իրենց ձեռքում են պահում քաղաքը: Ինչպես նշել Է BBC-ն, մատակարարումներն սկսելու ստույգ ժամկետն առայժմ հայտնի չԷ:
«Մենք շատ լավ գիտակցում ենք կոալիցիայի գծով մեր գործըկերոջ՝ Թուրքիայի անհանգստությունն անվտանգության առումով: Մենք ցանկանում ենք Թուրքիայի բնակիչներին եւ կառավարությանը հավաստիացնել, որ ԱՄՆ-ը լի Է վճռականությամբ կանխելու լրացուցիչ սպառնալիքները եւ պաշտպանելու ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցին»,- հայտարարել են Միացյալ Նահանգների զինվորական գերատեսչությունում:
Ներկայում քրդական ուժերն ԻՊ-ի դեմ կռիվ են մղում Ռաքայից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաբքա քաղաքի նկատմամբ վերահսկողության համար:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



