Թրամփը հանձնարարել Է Սիրիայում զինել քրդական ջոկատները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն Է տվել զենքի մատակարարմանը քուրդ մարտիկներին, որոնք Սիրիայում մարտնչում են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պենտագոնը:
Քրդական խմբավորումները, որոնք մտնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի մեջ, կստանան զենք եւ զինամթերք, որպեսզի օգնեն Ռաքայից դուրս մղելու ԻՊ-ի զինյալներին, որոնք երկուսուկես տարուց ավելի Է, ինչ իրենց ձեռքում են պահում քաղաքը: Ինչպես նշել Է BBC-ն, մատակարարումներն սկսելու ստույգ ժամկետն առայժմ հայտնի չԷ:
«Մենք շատ լավ գիտակցում ենք կոալիցիայի գծով մեր գործըկերոջ՝ Թուրքիայի անհանգստությունն անվտանգության առումով: Մենք ցանկանում ենք Թուրքիայի բնակիչներին եւ կառավարությանը հավաստիացնել, որ ԱՄՆ-ը լի Է վճռականությամբ կանխելու լրացուցիչ սպառնալիքները եւ պաշտպանելու ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցին»,- հայտարարել են Միացյալ Նահանգների զինվորական գերատեսչությունում:
Ներկայում քրդական ուժերն ԻՊ-ի դեմ կռիվ են մղում Ռաքայից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաբքա քաղաքի նկատմամբ վերահսկողության համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



