Թրամփը հանձնարարել Է Սիրիայում զինել քրդական ջոկատները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն Է տվել զենքի մատակարարմանը քուրդ մարտիկներին, որոնք Սիրիայում մարտնչում են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պենտագոնը:
Քրդական խմբավորումները, որոնք մտնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի մեջ, կստանան զենք եւ զինամթերք, որպեսզի օգնեն Ռաքայից դուրս մղելու ԻՊ-ի զինյալներին, որոնք երկուսուկես տարուց ավելի Է, ինչ իրենց ձեռքում են պահում քաղաքը: Ինչպես նշել Է BBC-ն, մատակարարումներն սկսելու ստույգ ժամկետն առայժմ հայտնի չԷ:
«Մենք շատ լավ գիտակցում ենք կոալիցիայի գծով մեր գործըկերոջ՝ Թուրքիայի անհանգստությունն անվտանգության առումով: Մենք ցանկանում ենք Թուրքիայի բնակիչներին եւ կառավարությանը հավաստիացնել, որ ԱՄՆ-ը լի Է վճռականությամբ կանխելու լրացուցիչ սպառնալիքները եւ պաշտպանելու ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցին»,- հայտարարել են Միացյալ Նահանգների զինվորական գերատեսչությունում:
Ներկայում քրդական ուժերն ԻՊ-ի դեմ կռիվ են մղում Ռաքայից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաբքա քաղաքի նկատմամբ վերահսկողության համար:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



