Գործակալ. Բժիշկներն Իբրահիմովիչի ծնկների մասին ասում են, որ երբեք նման բան չեն տեսել
ЛАЙФԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ բժիշկներին զարմացրել են 35-ամյա ֆուտբոլիստի ծնկները:
«Իբրահիմովիչին վիրահատել են Պիտսբուրգում, և այժմ նա ապաքինվելու է հիվանդանոցում: Զլատանն այնքան ուժեղ ծնկներ ունի, որ բժիշկներն ասել են` երբեք նման բան չեն տեսել: 20 տարվա ֆուտբոլային կարիերայից հետո նման ծնկներ ունենալն անհավանական է:
Բժիշկները նույնիսկ նրան խնդրել են վերադառնալ կարիերան ավարտելուց հետո, որպեսզի նրանք ուսումնասիրություններ կատարելու հնարավորություն ունենան»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է «Expressen»-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ծնկի խաչաձև կապանների կտրվածք էր ստացել, ինչի պատճառով վիրահատվել է:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



