Գործակալ. Բժիշկներն Իբրահիմովիչի ծնկների մասին ասում են, որ երբեք նման բան չեն տեսել
LIFEԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ բժիշկներին զարմացրել են 35-ամյա ֆուտբոլիստի ծնկները:
«Իբրահիմովիչին վիրահատել են Պիտսբուրգում, և այժմ նա ապաքինվելու է հիվանդանոցում: Զլատանն այնքան ուժեղ ծնկներ ունի, որ բժիշկներն ասել են` երբեք նման բան չեն տեսել: 20 տարվա ֆուտբոլային կարիերայից հետո նման ծնկներ ունենալն անհավանական է:
Բժիշկները նույնիսկ նրան խնդրել են վերադառնալ կարիերան ավարտելուց հետո, որպեսզի նրանք ուսումնասիրություններ կատարելու հնարավորություն ունենան»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է «Expressen»-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ծնկի խաչաձև կապանների կտրվածք էր ստացել, ինչի պատճառով վիրահատվել է:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



