Գործակալ. Բժիշկներն Իբրահիմովիչի ծնկների մասին ասում են, որ երբեք նման բան չեն տեսել
ԼԱՅՖԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ բժիշկներին զարմացրել են 35-ամյա ֆուտբոլիստի ծնկները:
«Իբրահիմովիչին վիրահատել են Պիտսբուրգում, և այժմ նա ապաքինվելու է հիվանդանոցում: Զլատանն այնքան ուժեղ ծնկներ ունի, որ բժիշկներն ասել են` երբեք նման բան չեն տեսել: 20 տարվա ֆուտբոլային կարիերայից հետո նման ծնկներ ունենալն անհավանական է:
Բժիշկները նույնիսկ նրան խնդրել են վերադառնալ կարիերան ավարտելուց հետո, որպեսզի նրանք ուսումնասիրություններ կատարելու հնարավորություն ունենան»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է «Expressen»-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ծնկի խաչաձև կապանների կտրվածք էր ստացել, ինչի պատճառով վիրահատվել է:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



