Ռուսաստանցիների ավելի քան 81 տոկոսը հավանություն Է տալիս Պուտինի աշխատանքին
МЕЖДУНАРОДНОЕ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն Է տալիս ռուսաստանցիների 81,6 տոկոսը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքը դրական Է գնահատում 52,1 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման տվյալները, որն անցկացրել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ՀԿՈւՀԿ):
Սոցիոլոգների տվյալների համաձայն, մարտի վերջին նախագահի գործունեության հավանության մակարդակը կազմում Էր 82,7 տոկոս, ապրիլի կեսերին այդ ցուցանիշը նվազել Էր մինչեւ 80,8 տոկոս: Հարցումը, որն անցկացվել Է ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում, ցույց Է տվել, որ պետության ղեկավարի աշխատանքը դրական Է գնահատում ռուսաստանցիների 81,6 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



