Ռուսաստանցիների ավելի քան 81 տոկոսը հավանություն Է տալիս Պուտինի աշխատանքին
INTERNATIONAL NEWS Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն Է տալիս ռուսաստանցիների 81,6 տոկոսը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքը դրական Է գնահատում 52,1 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման տվյալները, որն անցկացրել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ՀԿՈւՀԿ):
Սոցիոլոգների տվյալների համաձայն, մարտի վերջին նախագահի գործունեության հավանության մակարդակը կազմում Էր 82,7 տոկոս, ապրիլի կեսերին այդ ցուցանիշը նվազել Էր մինչեւ 80,8 տոկոս: Հարցումը, որն անցկացվել Է ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում, ցույց Է տվել, որ պետության ղեկավարի աշխատանքը դրական Է գնահատում ռուսաստանցիների 81,6 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



