Ռուսաստանցիների ավելի քան 81 տոկոսը հավանություն Է տալիս Պուտինի աշխատանքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն Է տալիս ռուսաստանցիների 81,6 տոկոսը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքը դրական Է գնահատում 52,1 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման տվյալները, որն անցկացրել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ՀԿՈւՀԿ):
Սոցիոլոգների տվյալների համաձայն, մարտի վերջին նախագահի գործունեության հավանության մակարդակը կազմում Էր 82,7 տոկոս, ապրիլի կեսերին այդ ցուցանիշը նվազել Էր մինչեւ 80,8 տոկոս: Հարցումը, որն անցկացվել Է ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում, ցույց Է տվել, որ պետության ղեկավարի աշխատանքը դրական Է գնահատում ռուսաստանցիների 81,6 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



