Չինական ընկերությունը 1,5 մլրդ դոլարով գնել Է Լոնդոնի ամենաբարձր երկնաքերը
ОБЩЕСТВО Չինաստանի CC Land հոլդինգը 1,1 միլիարդ ֆունտով (1,5 միլիարդ դոլարով) ձեռք Է բերել Լոնդոնի Leadenhall Building ամենաբարձր երկնաքերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China Daily թերթը:
«Այս քայլը բացատրվում Է ինչպես տարածքային հատկանիշով, այնպես Էլ բիզնես-մոդելի յուրահատկությամբ ներդրումները դիվերսիֆիկացնելու դեւելոպերների ձգտմամբ»,- մեկնաբանում են գնման փաստը հրատարակության վերլուծաբանները:
Սպասվում Է, որ ռենտայի հաշվին շենքն ընկերությանը կբերի 40,2 միլիոն ֆունտի (51,9 միլիոն դոլարի) չափով շահույթ:
Երկնաքերը հասնում Է 225 մետր բարձրության եւ վաճառքի Է հանվել դրա սեփականատիրոջ՝ British Land and Canada՚s Oxford Properties ընկերության՝ 12,7 միլիոն ֆունտի (17,3 միլիոն դոլարի) չափով ժամկետանց պարտքի պատճառով:
CC Land-ի կենտրոնակայանը գտնվում Է Չինաստանի Հատուկ վարչական շրջանում՝ Հոնկոնգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



