Չինական ընկերությունը 1,5 մլրդ դոլարով գնել Է Լոնդոնի ամենաբարձր երկնաքերը
SOCIETY Չինաստանի CC Land հոլդինգը 1,1 միլիարդ ֆունտով (1,5 միլիարդ դոլարով) ձեռք Է բերել Լոնդոնի Leadenhall Building ամենաբարձր երկնաքերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China Daily թերթը:
«Այս քայլը բացատրվում Է ինչպես տարածքային հատկանիշով, այնպես Էլ բիզնես-մոդելի յուրահատկությամբ ներդրումները դիվերսիֆիկացնելու դեւելոպերների ձգտմամբ»,- մեկնաբանում են գնման փաստը հրատարակության վերլուծաբանները:
Սպասվում Է, որ ռենտայի հաշվին շենքն ընկերությանը կբերի 40,2 միլիոն ֆունտի (51,9 միլիոն դոլարի) չափով շահույթ:
Երկնաքերը հասնում Է 225 մետր բարձրության եւ վաճառքի Է հանվել դրա սեփականատիրոջ՝ British Land and Canada՚s Oxford Properties ընկերության՝ 12,7 միլիոն ֆունտի (17,3 միլիոն դոլարի) չափով ժամկետանց պարտքի պատճառով:
CC Land-ի կենտրոնակայանը գտնվում Է Չինաստանի Հատուկ վարչական շրջանում՝ Հոնկոնգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



