Չինական ընկերությունը 1,5 մլրդ դոլարով գնել Է Լոնդոնի ամենաբարձր երկնաքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Չինաստանի CC Land հոլդինգը 1,1 միլիարդ ֆունտով (1,5 միլիարդ դոլարով) ձեռք Է բերել Լոնդոնի Leadenhall Building ամենաբարձր երկնաքերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China Daily թերթը:
«Այս քայլը բացատրվում Է ինչպես տարածքային հատկանիշով, այնպես Էլ բիզնես-մոդելի յուրահատկությամբ ներդրումները դիվերսիֆիկացնելու դեւելոպերների ձգտմամբ»,- մեկնաբանում են գնման փաստը հրատարակության վերլուծաբանները:
Սպասվում Է, որ ռենտայի հաշվին շենքն ընկերությանը կբերի 40,2 միլիոն ֆունտի (51,9 միլիոն դոլարի) չափով շահույթ:
Երկնաքերը հասնում Է 225 մետր բարձրության եւ վաճառքի Է հանվել դրա սեփականատիրոջ՝ British Land and Canada՚s Oxford Properties ընկերության՝ 12,7 միլիոն ֆունտի (17,3 միլիոն դոլարի) չափով ժամկետանց պարտքի պատճառով:
CC Land-ի կենտրոնակայանը գտնվում Է Չինաստանի Հատուկ վարչական շրջանում՝ Հոնկոնգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



