Մեքսիկայում ձերբակալել են թմրաբարոն Կարճլիկի իրավահաջորդին
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի անվտանգության մարմինների աշխատակիցները ձերբակալել են «Սինալոա» կարտելի նոր ղեկավար Դամասո Լոպես Նունյեսին ,որը համարվում է թմրաբարոն Խոակին Գուսմանի՝ Կարճլիկի իրավահաջորդը, հայտնում է Sol de Mexico թերթը։
Թերթի տեղեկություններով, El Licenciado մականունով կասկածյալի ձերբակալության համատեղ գործողությունը իրականացվել է Մեխիկոյում։ Անվտանգության մարմինների ներկայացուցիչները իրականացրել են երեք խուզարկություն, որոնց արդյունքում էլ ձերբակալվել է Լոպեսը։
Հիշեցնենք, որ Մեքսիկայի ամենաշատ որոնվող թմրաբարոնը՝ Կարճլիկը, որը երկար ժամանակ ղեկավարում էր Սինալոա թմրակարտելը, փոխանցվել է ԱՄՆ իշխանություններին հունվարի 19-ին, Բարաք Օբամայի աշխատանքի վերջին օրը ։ Նյու Յորք թմրաբարոնին հասցրել են հսկվող օդանավով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



