Մեքսիկայում ձերբակալել են թմրաբարոն Կարճլիկի իրավահաջորդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի անվտանգության մարմինների աշխատակիցները ձերբակալել են «Սինալոա» կարտելի նոր ղեկավար Դամասո Լոպես Նունյեսին ,որը համարվում է թմրաբարոն Խոակին Գուսմանի՝ Կարճլիկի իրավահաջորդը, հայտնում է Sol de Mexico թերթը։
Թերթի տեղեկություններով, El Licenciado մականունով կասկածյալի ձերբակալության համատեղ գործողությունը իրականացվել է Մեխիկոյում։ Անվտանգության մարմինների ներկայացուցիչները իրականացրել են երեք խուզարկություն, որոնց արդյունքում էլ ձերբակալվել է Լոպեսը։
Հիշեցնենք, որ Մեքսիկայի ամենաշատ որոնվող թմրաբարոնը՝ Կարճլիկը, որը երկար ժամանակ ղեկավարում էր Սինալոա թմրակարտելը, փոխանցվել է ԱՄՆ իշխանություններին հունվարի 19-ին, Բարաք Օբամայի աշխատանքի վերջին օրը ։ Նյու Յորք թմրաբարոնին հասցրել են հսկվող օդանավով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



