Մեքսիկայում ձերբակալել են թմրաբարոն Կարճլիկի իրավահաջորդին
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի անվտանգության մարմինների աշխատակիցները ձերբակալել են «Սինալոա» կարտելի նոր ղեկավար Դամասո Լոպես Նունյեսին ,որը համարվում է թմրաբարոն Խոակին Գուսմանի՝ Կարճլիկի իրավահաջորդը, հայտնում է Sol de Mexico թերթը։
Թերթի տեղեկություններով, El Licenciado մականունով կասկածյալի ձերբակալության համատեղ գործողությունը իրականացվել է Մեխիկոյում։ Անվտանգության մարմինների ներկայացուցիչները իրականացրել են երեք խուզարկություն, որոնց արդյունքում էլ ձերբակալվել է Լոպեսը։
Հիշեցնենք, որ Մեքսիկայի ամենաշատ որոնվող թմրաբարոնը՝ Կարճլիկը, որը երկար ժամանակ ղեկավարում էր Սինալոա թմրակարտելը, փոխանցվել է ԱՄՆ իշխանություններին հունվարի 19-ին, Բարաք Օբամայի աշխատանքի վերջին օրը ։ Նյու Յորք թմրաբարոնին հասցրել են հսկվող օդանավով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



