Ամերիկյան В-1В Lancer ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել Key Resolve վարժանքներին
МЕЖДУНАРОДНОЕ Գուամում տեղաբաշխված ամերիկյան В-1В Lancer երկու ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել ԱՄՆ-ի ավիացիոն հարվածային խմբի եւ Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զորավարժություններին, ինչի մասին մայիսի 2-ին հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մի ներկայացուցչի: «Ռմբակոծիչները զորավարժություններին մասնակցել են երկու - երեք ժամ Կորեական թերակղզուց ոչ հեռու»,- մեջբերում Է անում գործաալությունը պետական պաշտոնյայի խոսքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռմբակոծիչներն անցել են Հարավային Կորեայի տարածքի եւ Ճապոնական ծովի վրայով, ինչը հարուցել Է հյուսային հարեւանների վրդովմունքը: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը նշել Է, որ թռիչքը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի Key Resolve երկամսյա ընդգրկուն զինավարժանքների ավարտից մեկ օր անց:
Փենյանն այ վարժանքները որակել Է որպես «խելացնոր սադրանք»: «Այդ խելացնոր ռազմական սադրանքը Կորեական թերակղզու իրադրությունը հրում Է դեպի միջուկային պատերազմ»,- ասված Է հյուսիսկորեական գործակալության հայտարարության մեջ:
Key Resolve զինավարժանքները՝ 300 հազար հարավկորեացի եւ գրեթե 10 հազար ամերիկացի զինվորականների մասնակցությամբ, շարունակվել են երկու ամիս եւ ավարտվել ապրիլի 30-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



