Ամերիկյան В-1В Lancer ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել Key Resolve վարժանքներին
INTERNATIONAL NEWS Գուամում տեղաբաշխված ամերիկյան В-1В Lancer երկու ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել ԱՄՆ-ի ավիացիոն հարվածային խմբի եւ Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զորավարժություններին, ինչի մասին մայիսի 2-ին հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մի ներկայացուցչի: «Ռմբակոծիչները զորավարժություններին մասնակցել են երկու - երեք ժամ Կորեական թերակղզուց ոչ հեռու»,- մեջբերում Է անում գործաալությունը պետական պաշտոնյայի խոսքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռմբակոծիչներն անցել են Հարավային Կորեայի տարածքի եւ Ճապոնական ծովի վրայով, ինչը հարուցել Է հյուսային հարեւանների վրդովմունքը: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը նշել Է, որ թռիչքը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի Key Resolve երկամսյա ընդգրկուն զինավարժանքների ավարտից մեկ օր անց:
Փենյանն այ վարժանքները որակել Է որպես «խելացնոր սադրանք»: «Այդ խելացնոր ռազմական սադրանքը Կորեական թերակղզու իրադրությունը հրում Է դեպի միջուկային պատերազմ»,- ասված Է հյուսիսկորեական գործակալության հայտարարության մեջ:
Key Resolve զինավարժանքները՝ 300 հազար հարավկորեացի եւ գրեթե 10 հազար ամերիկացի զինվորականների մասնակցությամբ, շարունակվել են երկու ամիս եւ ավարտվել ապրիլի 30-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



