Ամերիկյան В-1В Lancer ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել Key Resolve վարժանքներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Գուամում տեղաբաշխված ամերիկյան В-1В Lancer երկու ռազմավարական ռմբակոծիչներ են մասնակցել ԱՄՆ-ի ավիացիոն հարվածային խմբի եւ Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զորավարժություններին, ինչի մասին մայիսի 2-ին հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մի ներկայացուցչի: «Ռմբակոծիչները զորավարժություններին մասնակցել են երկու - երեք ժամ Կորեական թերակղզուց ոչ հեռու»,- մեջբերում Է անում գործաալությունը պետական պաշտոնյայի խոսքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռմբակոծիչներն անցել են Հարավային Կորեայի տարածքի եւ Ճապոնական ծովի վրայով, ինչը հարուցել Է հյուսային հարեւանների վրդովմունքը: Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը նշել Է, որ թռիչքը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի Key Resolve երկամսյա ընդգրկուն զինավարժանքների ավարտից մեկ օր անց:
Փենյանն այ վարժանքները որակել Է որպես «խելացնոր սադրանք»: «Այդ խելացնոր ռազմական սադրանքը Կորեական թերակղզու իրադրությունը հրում Է դեպի միջուկային պատերազմ»,- ասված Է հյուսիսկորեական գործակալության հայտարարության մեջ:
Key Resolve զինավարժանքները՝ 300 հազար հարավկորեացի եւ գրեթե 10 հազար ամերիկացի զինվորականների մասնակցությամբ, շարունակվել են երկու ամիս եւ ավարտվել ապրիլի 30-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



