Թրամփ․ Փարիզյան ահաբեկչությունը նպաստում է Լը Պենի դիրքերի ամրապնդմանը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը նպաստում է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի դիրքերի ամրապնդմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նա ամենաուժեղ դիրքորոշումն ունի սահմանների ու Ֆրանսիայում տեղի ունեցածի վերաբերյալ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա նաեւ հավելել է, որ նա, ով ամենակոշտ դիրքորոշումն է զբաղեցնում իսլամական ահաբեկչության ու ազգային սահմանների հարցում «լավ շանսեր կունենա ընտրություններում»։
Թրամփը նաեւ հայտնել է, որ ինքը, բոլոր մյուսների նման, կանխատեսումներ է անում հաղթողի մասին։ «Բոլորը կանխատեսում են, թե ով է հաղթելու։ Ես ձեզնից ոչնչով չեմ տարբերվում»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով իր համար «շատ կարեւոր է» ուժեղ Եվրոպան։
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



