Թրամփ․ Փարիզյան ահաբեկչությունը նպաստում է Լը Պենի դիրքերի ամրապնդմանը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը նպաստում է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի դիրքերի ամրապնդմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նա ամենաուժեղ դիրքորոշումն ունի սահմանների ու Ֆրանսիայում տեղի ունեցածի վերաբերյալ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա նաեւ հավելել է, որ նա, ով ամենակոշտ դիրքորոշումն է զբաղեցնում իսլամական ահաբեկչության ու ազգային սահմանների հարցում «լավ շանսեր կունենա ընտրություններում»։
Թրամփը նաեւ հայտնել է, որ ինքը, բոլոր մյուսների նման, կանխատեսումներ է անում հաղթողի մասին։ «Բոլորը կանխատեսում են, թե ով է հաղթելու։ Ես ձեզնից ոչնչով չեմ տարբերվում»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով իր համար «շատ կարեւոր է» ուժեղ Եվրոպան։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



