Թրամփ․ Փարիզյան ահաբեկչությունը նպաստում է Լը Պենի դիրքերի ամրապնդմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը նպաստում է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի դիրքերի ամրապնդմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նա ամենաուժեղ դիրքորոշումն ունի սահմանների ու Ֆրանսիայում տեղի ունեցածի վերաբերյալ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա նաեւ հավելել է, որ նա, ով ամենակոշտ դիրքորոշումն է զբաղեցնում իսլամական ահաբեկչության ու ազգային սահմանների հարցում «լավ շանսեր կունենա ընտրություններում»։
Թրամփը նաեւ հայտնել է, որ ինքը, բոլոր մյուսների նման, կանխատեսումներ է անում հաղթողի մասին։ «Բոլորը կանխատեսում են, թե ով է հաղթելու։ Ես ձեզնից ոչնչով չեմ տարբերվում»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով իր համար «շատ կարեւոր է» ուժեղ Եվրոպան։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



