Ամերիկացիները չափից դուրս մեծ են համարում Իվանկա Թրամփի եւ նրա ամուսնու դերը Սպիտակ տանը. հարցում
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի քաղաքացիների կեսից ավելին այն կարծիքին Է, որ Սպիտակ տանը պետության ղեկավարի դստեր՝ Իվանկա Թրամփի եւ նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների դերակատարությունն անթույլատրելի մեծ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ապրիլի 19-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել Է ամերիկյան Քուինիփեքի համալսարանի կողմից:
Հարցման տվյալներով՝ այս կարծիքը պաշտպանում Է հարցվածների 53 տոկոսը: Դրա հետ մեկտեղ ամերիկացիների 36 տոկոսը նպատակահարմար Է համարում Իվանկա Թրամփի աշխատանքը երկրի վարչակազմում: Ջարեդ Քուշների նկատմամբ նմանօրինակ կարծիք Է հայտնել ԱՄՆ-ի քաղաքացիների միայն 32 տոկոսը:
Ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից անմիջապես հետո նրա դուստրը հայտարարել Էր, որ չի պատրաստվում որեւիցե պաշտոնի հավակնել ամերիկյան նոր վարչակազմում: Սակայն մարտին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ նա նախագահի հատուկ օգնականի պարտականություններն Է կատարելու Է Սպիտակ տանը:
Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, հունվարին նշանակվել Է ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



