Ամերիկացիները չափից դուրս մեծ են համարում Իվանկա Թրամփի եւ նրա ամուսնու դերը Սպիտակ տանը. հարցում
SOCIETY ԱՄՆ-ի քաղաքացիների կեսից ավելին այն կարծիքին Է, որ Սպիտակ տանը պետության ղեկավարի դստեր՝ Իվանկա Թրամփի եւ նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների դերակատարությունն անթույլատրելի մեծ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ապրիլի 19-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել Է ամերիկյան Քուինիփեքի համալսարանի կողմից:
Հարցման տվյալներով՝ այս կարծիքը պաշտպանում Է հարցվածների 53 տոկոսը: Դրա հետ մեկտեղ ամերիկացիների 36 տոկոսը նպատակահարմար Է համարում Իվանկա Թրամփի աշխատանքը երկրի վարչակազմում: Ջարեդ Քուշների նկատմամբ նմանօրինակ կարծիք Է հայտնել ԱՄՆ-ի քաղաքացիների միայն 32 տոկոսը:
Ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից անմիջապես հետո նրա դուստրը հայտարարել Էր, որ չի պատրաստվում որեւիցե պաշտոնի հավակնել ամերիկյան նոր վարչակազմում: Սակայն մարտին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ նա նախագահի հատուկ օգնականի պարտականություններն Է կատարելու Է Սպիտակ տանը:
Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, հունվարին նշանակվել Է ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



