Ամերիկացիները չափից դուրս մեծ են համարում Իվանկա Թրամփի եւ նրա ամուսնու դերը Սպիտակ տանը. հարցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի քաղաքացիների կեսից ավելին այն կարծիքին Է, որ Սպիտակ տանը պետության ղեկավարի դստեր՝ Իվանկա Թրամփի եւ նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների դերակատարությունն անթույլատրելի մեծ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ապրիլի 19-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել Է ամերիկյան Քուինիփեքի համալսարանի կողմից:
Հարցման տվյալներով՝ այս կարծիքը պաշտպանում Է հարցվածների 53 տոկոսը: Դրա հետ մեկտեղ ամերիկացիների 36 տոկոսը նպատակահարմար Է համարում Իվանկա Թրամփի աշխատանքը երկրի վարչակազմում: Ջարեդ Քուշների նկատմամբ նմանօրինակ կարծիք Է հայտնել ԱՄՆ-ի քաղաքացիների միայն 32 տոկոսը:
Ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից անմիջապես հետո նրա դուստրը հայտարարել Էր, որ չի պատրաստվում որեւիցե պաշտոնի հավակնել ամերիկյան նոր վարչակազմում: Սակայն մարտին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ նա նախագահի հատուկ օգնականի պարտականություններն Է կատարելու Է Սպիտակ տանը:
Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, հունվարին նշանակվել Է ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



