Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են օդուժի եւ ՀՕՊ-ի վարժանքները
ОБЩЕСТВОՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության, կործանիչային եւ բանակային օդուժի ստորաբաժանումների վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, վարժանքներին մասնակցում են շուրջ 500 զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Բուկ-Մ1-2», Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաեւ «Էրեբունի» ռուսական ավիաբազայի ՄիԳ-29 կործ անիչներ, Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռներ:
Վարժանքների մասնակիցները կպաշտպանեն ռազմական օբյեկտները մշտական տեղակայման վայրերում եւ կորսան օդային թիրախները օդային ու ցամաքային բարդ իրադրության պայմաններում:
«Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում զինծառայողները կփորձարկեն զենիթահրթիռային համալիրների հաշվարկների փոխգործակցությունը: Նրանք նաեւ Էլեկտրոնային արձակումներ կիրականացնեն թիրախների վրա:
Վարժանքներն ընթանում են Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ուսուցման ձմեռնային շրջանի ստուգարքի շրջանակներում: Ստուգումը ղեկավարում Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը, այն պլանային Է եւ կտեւի մեկ շաբաթ:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



