Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են օդուժի եւ ՀՕՊ-ի վարժանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության, կործանիչային եւ բանակային օդուժի ստորաբաժանումների վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, վարժանքներին մասնակցում են շուրջ 500 զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Բուկ-Մ1-2», Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաեւ «Էրեբունի» ռուսական ավիաբազայի ՄիԳ-29 կործ անիչներ, Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռներ:
Վարժանքների մասնակիցները կպաշտպանեն ռազմական օբյեկտները մշտական տեղակայման վայրերում եւ կորսան օդային թիրախները օդային ու ցամաքային բարդ իրադրության պայմաններում:
«Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում զինծառայողները կփորձարկեն զենիթահրթիռային համալիրների հաշվարկների փոխգործակցությունը: Նրանք նաեւ Էլեկտրոնային արձակումներ կիրականացնեն թիրախների վրա:
Վարժանքներն ընթանում են Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ուսուցման ձմեռնային շրջանի ստուգարքի շրջանակներում: Ստուգումը ղեկավարում Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը, այն պլանային Է եւ կտեւի մեկ շաբաթ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



