Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են օդուժի եւ ՀՕՊ-ի վարժանքները
SOCIETYՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության, կործանիչային եւ բանակային օդուժի ստորաբաժանումների վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, վարժանքներին մասնակցում են շուրջ 500 զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Բուկ-Մ1-2», Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաեւ «Էրեբունի» ռուսական ավիաբազայի ՄիԳ-29 կործ անիչներ, Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռներ:
Վարժանքների մասնակիցները կպաշտպանեն ռազմական օբյեկտները մշտական տեղակայման վայրերում եւ կորսան օդային թիրախները օդային ու ցամաքային բարդ իրադրության պայմաններում:
«Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում զինծառայողները կփորձարկեն զենիթահրթիռային համալիրների հաշվարկների փոխգործակցությունը: Նրանք նաեւ Էլեկտրոնային արձակումներ կիրականացնեն թիրախների վրա:
Վարժանքներն ընթանում են Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ուսուցման ձմեռնային շրջանի ստուգարքի շրջանակներում: Ստուգումը ղեկավարում Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը, այն պլանային Է եւ կտեւի մեկ շաբաթ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



