Մեքենան մխրճվել է Մալթայի ավտոշոուի հանդիսատեսների մեջ. մի քանի տասնյակ տուժած կա
ВИДЕОՄալթայում անցկացվող Paqpaqli ghal-Istrina ամենամյա ավտոշոուի ժամանակ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Porshe 918 Spyder-ը մխրճվել է շոուին հետեւող մարդկանց շարքերը: Պատահարի հետեւանքով 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ականատեսների խոսքով, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, երբ անվադողերից մեկը հարվածել է մայթեզրին: Մարդկանց խմբի մեջ մխրճվելուց առաջ մեքենան մեծ արագությամբ հարվածել է մետաղյա արգելապատնեշին, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, նրանց փրկել է մահից:
Մալթայի միջազգային օդանավակայանից ոչ հեռու անցկացվող Paqpaqli ghal-Istrina բարեգործական շոուի կազմակերպիչները խոստացել են հետաքննել դեպքի հանգամանքները: Հիմնական վարկածի համաձայն, վթարի պատճառը մեքենայի տեխնիկական խնդիրներն են:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



