Մեքենան մխրճվել է Մալթայի ավտոշոուի հանդիսատեսների մեջ. մի քանի տասնյակ տուժած կա
VIDEOՄալթայում անցկացվող Paqpaqli ghal-Istrina ամենամյա ավտոշոուի ժամանակ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Porshe 918 Spyder-ը մխրճվել է շոուին հետեւող մարդկանց շարքերը: Պատահարի հետեւանքով 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ականատեսների խոսքով, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, երբ անվադողերից մեկը հարվածել է մայթեզրին: Մարդկանց խմբի մեջ մխրճվելուց առաջ մեքենան մեծ արագությամբ հարվածել է մետաղյա արգելապատնեշին, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, նրանց փրկել է մահից:
Մալթայի միջազգային օդանավակայանից ոչ հեռու անցկացվող Paqpaqli ghal-Istrina բարեգործական շոուի կազմակերպիչները խոստացել են հետաքննել դեպքի հանգամանքները: Հիմնական վարկածի համաձայն, վթարի պատճառը մեքենայի տեխնիկական խնդիրներն են:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



