Մեքենան մխրճվել է Մալթայի ավտոշոուի հանդիսատեսների մեջ. մի քանի տասնյակ տուժած կա
ՎԻԴԵՈՄալթայում անցկացվող Paqpaqli ghal-Istrina ամենամյա ավտոշոուի ժամանակ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Porshe 918 Spyder-ը մխրճվել է շոուին հետեւող մարդկանց շարքերը: Պատահարի հետեւանքով 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ականատեսների խոսքով, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, երբ անվադողերից մեկը հարվածել է մայթեզրին: Մարդկանց խմբի մեջ մխրճվելուց առաջ մեքենան մեծ արագությամբ հարվածել է մետաղյա արգելապատնեշին, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, նրանց փրկել է մահից:
Մալթայի միջազգային օդանավակայանից ոչ հեռու անցկացվող Paqpaqli ghal-Istrina բարեգործական շոուի կազմակերպիչները խոստացել են հետաքննել դեպքի հանգամանքները: Հիմնական վարկածի համաձայն, վթարի պատճառը մեքենայի տեխնիկական խնդիրներն են:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



