Ճապոնիայում չեղարկել են հետեւազորում ու տանկային զորամասերում կանանց հավաքագրման սահմանափակումները
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան հայտարարել Է տանկային, հետախուզական եւ հետեւազորի ստորաբաժանումներում կանանց հավաքագրման սահմանափակումների վերացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ձգտում ենք ստեղծել ինքնապաշտպանության գրավիչ ուժեր, որոնք համապատասխանեն ներկայիս դարաշրջանին,- կառավարության նիստից հետո հայտարարել Է զինվորական գերատեսչության ղեկավարը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում:- Մենք փաստորեն չեղարկում ենք բոլոր սահմանափակումները, եւ կնպաստենք զինվորական ծառայության կանանց ներգրավմանը»:
Ավելի վաղ Ճապոնիայի զինված ուժերում թույլատրվել Էր կանանց հավաքագրումը ռազմածովային եւ ռազմաօդային ուժերում: Նրանք արդեն այնտեղ առաջադրվել են ղեկավար պաշտոնների, ներառյալ մարտանավերի նավապետների պաշտոնները:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա վերջին Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերում ծառայում Էր 14 հազար կին, դա փոքր-ինչ ավելի Է դրանց թվաքանակի 6 տոկոսից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



