Ճապոնիայում չեղարկել են հետեւազորում ու տանկային զորամասերում կանանց հավաքագրման սահմանափակումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան հայտարարել Է տանկային, հետախուզական եւ հետեւազորի ստորաբաժանումներում կանանց հավաքագրման սահմանափակումների վերացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ձգտում ենք ստեղծել ինքնապաշտպանության գրավիչ ուժեր, որոնք համապատասխանեն ներկայիս դարաշրջանին,- կառավարության նիստից հետո հայտարարել Է զինվորական գերատեսչության ղեկավարը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում:- Մենք փաստորեն չեղարկում ենք բոլոր սահմանափակումները, եւ կնպաստենք զինվորական ծառայության կանանց ներգրավմանը»:
Ավելի վաղ Ճապոնիայի զինված ուժերում թույլատրվել Էր կանանց հավաքագրումը ռազմածովային եւ ռազմաօդային ուժերում: Նրանք արդեն այնտեղ առաջադրվել են ղեկավար պաշտոնների, ներառյալ մարտանավերի նավապետների պաշտոնները:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա վերջին Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերում ծառայում Էր 14 հազար կին, դա փոքր-ինչ ավելի Է դրանց թվաքանակի 6 տոկոսից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



