Ճապոնիայում չեղարկել են հետեւազորում ու տանկային զորամասերում կանանց հավաքագրման սահմանափակումները
INTERNATIONAL NEWSՃապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան հայտարարել Է տանկային, հետախուզական եւ հետեւազորի ստորաբաժանումներում կանանց հավաքագրման սահմանափակումների վերացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ձգտում ենք ստեղծել ինքնապաշտպանության գրավիչ ուժեր, որոնք համապատասխանեն ներկայիս դարաշրջանին,- կառավարության նիստից հետո հայտարարել Է զինվորական գերատեսչության ղեկավարը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում:- Մենք փաստորեն չեղարկում ենք բոլոր սահմանափակումները, եւ կնպաստենք զինվորական ծառայության կանանց ներգրավմանը»:
Ավելի վաղ Ճապոնիայի զինված ուժերում թույլատրվել Էր կանանց հավաքագրումը ռազմածովային եւ ռազմաօդային ուժերում: Նրանք արդեն այնտեղ առաջադրվել են ղեկավար պաշտոնների, ներառյալ մարտանավերի նավապետների պաշտոնները:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա վերջին Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերում ծառայում Էր 14 հազար կին, դա փոքր-ինչ ավելի Է դրանց թվաքանակի 6 տոկոսից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



