Յուրա Մովսիսյանի գոլն օգնել է Ռեալ Սոլթ Լեյքին հաղթանակ տանել
СПОРТMLS-ի ընթացիկ առաջնության 7-րդ տուրում «Ռեալ Սոլթ-Լեյքը» հյուրընկալվել է «Կոլորադո Ռեփիդզի» կողմից և 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Մինչև հանդիպման 85-րդ րոպեն ՌՍԼ-ը պարտվել է նվազագույն հաշվով, բայց հայ հարձակվող Յուրա Մովսիսյանի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ թիմը կարողացել է հավասարեցնել հաշիվը, իսկ րոպեներ անց ՌՍԼ-ի մեկ այլ ֆուտբոլիստ Բրուքս Լենոնը նաև երկրորգ գոլն է հեղինակել՝ 2:1: Այս կերպ, Մովսիսյանի թիմն իր երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել:
Յուրա Մովսիսյանը խաղացել է առանց փոխարինման, իսկ սա ֆուտբոլիստի արդեն 4-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում:
Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալ Սոլթ-Լեյքը» վաստակել է 8 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



